Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ. Իր տղան նայում էր աչքերիս ու թքում, Կոնջորյանը եղբորից է «թևեր ստացել»
«Ավետ Կոնջորյանը իր եղբորից է «թևեր ստացել»։ Նա պարբերաբար գալիս էր մեր բակ, սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում։ Ես էլ վախենում էի այդ մասին Նաիրիին ասել, որպեսզի մեծ պատմություն չդառնա»,- «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի կինը՝ Անուշ Բեժանյանը։
Բեժանյանն ասաց, դեպք է եղել, երբ պարեկներն են ուղեկցել Ավետ Կոնջորյանին:
Նրա խոսքով՝ Նաիրի Հակոբյանը աշխատանքից ազատել է Հայկ Կոնջորյանի եղբորը, ինչից հետո էլ սկսվել է այս պատմությունը։
Նաիրի Հակոբյանն ու Ավետ Կոնջորյանը նախկինում մտերիմներ են եղել և աշխատել են «Միլիոն Մայնինգ» ընկերությունում։ Իսկ թե ինչ սկանդալային պատմության պատճառով է Նաիրի Հակոբյանը աշխատանքից ազատել Ավետ Կոնջորյանին, «Իշխանություն» լրատվականը կներկայացնի հաջորդ հրապարակման մեջ։ Այդ թեմայի վերաբերյալ լրատվականը բացառիկ հարցազրույց է ունեցել ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանի հետ։


