Գրեթե 2 ամիս առաջ տեղի է ունեցել երգիչ, հանդիսավար Սամվել Գրիգորյանի որդու`Նարեկի նշանադրությունը:
Երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում կայացել է Նարեկի և նրա սիրելիի`Օլգայի նշանադրության շքեղ արարողությունը:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Երեկոյի մեկնարկը տրվել է Տեր հոր աղոթքով և օրհնությամբ, ինչից հետո լցվել են բաժակներն ու դրվել է հարսնացուի մատանին:Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, իսկ զույգին անակնկալ է արել երգիչ Սարոն: Մեր աչքից չի վրիպել, որ ԱՄՆ-ում բնակվող քույրիկը չի կարողացել մասնակցել այս կարևոր արարողությանը»:
Դիտեք նաև՝