▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի պայմանավորվածություններից՝ կա ևս մեկը. Ավինյանը հաստատեց

«Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը, բացառությամբ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի, ունե՞ն որևէ այլ ստորագրված փաստաթուղթ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գործադիրից հետարքրքվեց ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Հարցին ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Պարո՛ն Սիմոնյան, քանի որ Ձեր հարցին պատասխանելու դեպքում որոշակի պետական գաղտնիքներ հանդիսացող տվյալների մասին պետք է խոսենք այս ամբիոնից, չենք կարող, ցավոք սրտի, նմանատիպ հարցեր քննարկել: Կարող եմ ասել, որ սահամանապահ զորքերն են հսկում Սյունիքում սահամանները, բայց եկեք նմանատիպ քննարկումներն, այնուամենայնիվ, հանրայնորեն չանենք, և եթե նմանատիպ հարցեր կան, որոնք անվտանգային միջավայրին են վերաբերում և նման դետալների մասին է խոսքը, կարծում եմ, համապատասխան հանձնաժողովներում կարող եք անցկացնել հանդիպումներ, լսումներ, հրավիրել ՊՆ, ԱԱԾ, ԳՇ ներկայացուցիչներին, տեղեկանալ մանրամասներով և ըստ այդմ, արդեն հասկանալ, թե որ հատվածն է կարելի հանրայնորեն քննարկել»:

Կ. Սիմոնյանն, արձագանքելով Ավինյանին, կրկին պնդեց իր հարցը՝ բացի երկու փաստաթղթերից Ադրբեջանն ու Հայաստանն ունե՞ն այլ փաստաթուղթ՝ առանց ՌԴ միջնորդության, թե՞ ոչ:

«Ես առանց ՌԴ միջնորդության փաստաթղթի մասին տեղեկացված չեմ, և բացի այդ, հայտարարություններից, որոնք արվել են և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում ընդհանուր օգտագործման, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը, և դա՝ բացի Ձեր նշած երկու հայտարարություններից. միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի, մնացած բոլոր հարցերով, եթե ավելի դետալացված պատասխաններ եք ցանականում ստանալ, առաջարկում եմ դա անել հանձնաժողովների ֆորմատով կամ խմբակցության հետ հանդիպման ֆորմատով»,- ի պատասխան ասաց փոխվարչապետ Ավինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին