▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բադեյանի վարքը կքննվի հունվարի 15-ից հետո.a1plus.am

a1plus.am-ը գրում է. ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 15-ից հետո։

Այս մասին «Ա1+»-ին հայտնել է ԲՀԿ պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վահան Բաբայանը։

«Դեռ օրը որոշված չէ, բայց հաստատ է, որ լինելու է հունվարի 15-ից հետո»,-ասել է պարոն Բաբայանը։

ԱԺ էթիկայի հանձնաժողովը պետք է քննի ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի վարքը։ Դրա համար նախորդ տարվա վերջին հանձնաժողով էին դիմել «Սինջար եզդիներ ազգային միավորումը» եւ «Եզդիների ազգային կոմիտեն»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին