▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանը շարունակում է պայքարը

«Սիրելի ժողովուրդ, չորեքշաբթի՝ ժամը 12-00-ին, եղեք դատախազության առջև, որովհետև մեր ձեռքում ունենք փաթեթներ ու բոլոր օջախների նպատմամբ քրեական գործեր հարուցվելու հայտեր են ներկայացվելու։

Մենք դատի ենք տվել զանազան պաշտոնյաների, ընդհուպ չարիքի։ Այս գործընթացքը շարունակվելու է թիրախային, մինչև հասնենք մեր ուզածին, իսկ մեր ուզածը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»,- Սահմանադրական դատարանի բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

***

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Իրադարձություններին կարող եք հետևել նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

***

***

«Սրբազան պայքար»-ի մասնակցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հասան Սահմանադրական դատարանի բակ: Այնտեղ իրավիճակը լարված է:

***

Հանրապետության Հրապարակում ավարտվեց Սրբազան Պայքարի հանրահավաքը։ Ցուցարարները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ այժմ շարժվում են դեպի Սահմանադրական դատարան։  

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պարզել են Սահմանադրական դատարանի դատավորների լուսանկարներով պաստառներ, որոնց վրա գրված է՝ «Ստի դատավոր»:

Մինչև կշարժվեին դեպի ՍԴ, Բագրատ Սրբազանը հայտարարեց․  

«Ինչու՞։ Մի կարծեք, թե մենք չենք խորհել, չենք մտածել, որ շենքի դիմաց ի՞նչ ենք անելու։ Ուրեմն կարիքը կա՝ թե՛ իրազեկման, թե՛ ուղղակիորեն հանրայնացնելու, և ամոթի և անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել, որոնք կոչված էին պետականությունն ու սահմանադրությունը պաշտպանելու և ոչ հակառակը», - նշեց Սրբազանը։

****

Հիմա գնալու ենք Սահմանադրական դատարան։ Գնալու ենք հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորիներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել, միևնույն ժամանակ հնարավորություն ենք տալու նրանց, որպեսզի ազատվեն ծառայամտությունից։ Այս մասին ևս Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա Սահմանադրական դատարանի դատավորներին և նախկին դատավորներին հրավիրեց դատարանի առջև:

***

«Կարող են լինել տարբեր գաղափարներ, մարտավարության ընկալումների, զգացումների տարբերություններ, քննադատեք այդ բոլորը, բայց ոչ երբեք` վիրավորանք ու անարգանք տարածեք»,- անդրադառնալով Միքայել Աջապահյանի հայտարարություններին և դրանց վերաբերյալ հանրային արձագանքին, ասաց Բագրատ Սրբազանը:

«Ինչով ենք մենք տարբերվելու այն ամբողջ ոհմակից, որ ամենավերջին զրպարտանքներով խոսում են ձեր հոգևորականների մասին: Որևէ կերպ չեմ մեկնաբանելու, խոսել ենք այդ մասին տարբեր առիթներով, ինչ-որ տեղ համաձայնել ենք, ինչ-որ տեղ` ոչ, բայց դա երբեք չի խանգարել ինչ-որ մի հոգևորականի` իր կարծիքն արտահայտելու: Մենք մի թիրախ ունենք, մեկ կետ ունենք, որի դեմ է պայքարում նաև Միքայել Սրբազանը: Մենք մեկ թիրախ ունենք` այս չարիքի իշխանությունը, որ բոլորիս հենց նույն ծուղակի ու թակարդի մեջ է դրել, մենք պետք է այդ թակարդները քանդենք, ոչ թե իրար քանդենք: Իրավունք չունենք իրար քանդելու այն մարդկանցով, ում հետ նույն պայքարի մեջ ենք»,- հավելեց նա:

***

Ինձ ասում են՝ ասա, թե ինչ աշխարհաքաղաքական ուժեր են աջակցում ձեզ։ Եթե ասեմ, դրանից ի՞նչ է փոխվելու մեր կյանքում, ոչինչ: Այս մասին, Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ասել է շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Այո, կապվել են տարբեր ուղղություններից, միջնորդավորված կամ ուղիղ, բայց այդ մարդիկ ասում են՝ ձեր ժողովուրդն է հարց լուծողը, ոչ թե մենք։ Այո, մեր ժողովուրդն է հարց լուծողը։ Բարեկամություն ու դաշնակցություն պետք է լինի, բայց մեր ժողովուրդն է հարց լուծողը»,- ընդգծեց նա:

Սրբազանը նաև նկատեց` բոլոր աշխարհաքաղաքական հարաբերություններում պիտի լինի հայոց պետականության օրակարգը, ո՛չ մուրացկանություն, ո՛չ ծառայամտություն։ 

«Ոչ մի կենտրոնի պետք չէ ծնկած մարդն ու պետությունը»,- շեշտեց նա:

***

Բոլոր նախագահների ժամանակ էլ ես եղել եմ ընդդիմադիր դիրքերում, բայց մենք այդ ժամանակահատվածում ապրել ենք սխալների տիրությում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում։

Մենք այդ բոլոր ժամանակահատվածում ունեցել ենք Արցախ, գտնվել ենք անվտանգության բարձրագույն աստիճանի վրա։ Մեր խնդիրները եղել են մեր տան ներսի խնդիրները. ոչ մի թշնամական երկիր մեզ ո՛չ սպառնացել է, ո՛չ էլ պարտադրել։

Հանրապետության հրապարակում՝ Բագրատ Սրբազանի գլխավորած հանրահավաքը: Մինչ այդ Սրբազանը պատասխանել է լրագրողների հարցերին:

***

Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում Միքայել Սրբազանին, ինչպես միշտ ասել եմ՝ նա իմ ուսուցիչն է։

Անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից և վիրավորական արտահայտությունները բոլոր առումներով։ Միքայել Սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք ընդունում եմ ուղղված ինձ։

Այն, ինչ արեց Սահմանադրական դատարանը, առաջին պտուղներն են վարվող չքաղաքականության, որի արդյունքում մենք ենթարկվում են պարտադրանքների, հարկադրանքների ու սպառնալիքների։

Այս իշխանությունը տարված է կամ հանցավոր անտարբերությամբ, կամ անտարբեր հանցագործությամբ։

Իրենք զբաղված են տարբեր փառատոնների միջոցով մարդկանց ուշադրությունը շեղելով և վախի ու անզորության մթնոլորտ ստեղծելով։

Բաղրամյան պողոտայից` Սահմանադրական դատարանի բակից, «Սրբազան պայքար»-ի մասնակիցները Հյուսիսային պողոտայով վերադարձան Հանրապետության հրապարակ: 

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին