▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանը՝ Վանաձորում․ Ավտոերթ և Հանրահավաք

Բագրատ Սրբազանը՝ Վանաձորում․ Ավտոերթ և Հանրահավաք

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

«Քո ուղերձը, քո տաղանդը, կազմակերպածը, ինչ եմ ուզում ասեմ՝ ոչ մեկին ոչ վիրավորում ես, ոչ բան, բայց նա վիրավորելով, խոսքերով առաջ գնաց, ժողովրդի աչքերը փակում էր»,- դիմելով Բագրատ Սրբազանին՝ ասաց Սպիտակի բնակչուհին։ Նա հաջողություն մաղթեց Սրբազանի գլխավորած շարժմանը։

Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ավտոերթը շարժվում է դեպի Վանաձոր, որտեղ ժամը 16։00-ին հանրահավաք է նախատեսված։

***

Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը Սպիտակում է․ «1988-ի երկրաշարժի հաջորդ օրը մենք եղել ենք Գյումրիում, Սպիտակում։ Սպիտակը ծանր հիշողություններ է արթնացնում։ Տեսել եմ ամբողջ արհավիրքը։ Աղետը մեր հիշողությունն է դարձել, պիտի կարողանանք մեր արարումներն ու նվաճումները դարձնել մեր իրականությունը»,- ասաց Բագրատ Սրբազանը։

***

Ապարանցիները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և միասին այցելեցին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի։ «Մի բան պատմեմ ու շարժվենք Վանաձոր»,- ասաց Սրբազանը․ «1996 թվականն էր, շաբաթը մեկ դասի էին գալիս, վերադառնում։ Մի օր հիվանդացել էի, չեկա։ Երեկոյան մեր հոգևորականները եկան, 07-ի բեռնախցիկը բացեցին, ինչ ասես կար՝ լավաշ, հաց, կաթ, մածուն, թթվասեր։ Ասացի՝ էս ի՞նչ է, պատասխանեցին՝ ժողովուրդն իմանացավ վատառողջ ես, լրիվ ուղարկեց։ Էդ ժամանակ էլ սնունդ գրեթե չկար։ Պետք է ծնկած ծառայել այս ժողովրդին»,- նշեց նա։

Բագրատ Սրբազանը 2002-2003թթ․ եղել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահը։

***

ԱԺԲ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ոստիկանությունը, ինչպես միշտ, խոչընդոտում է ավտոերթի ընթացքը: Անհեթեթ պատճառաբանությամբ արձանագրություն են կազմում Վանաձոր մեկնող Բևեռի աջակիցների նկատմամբ»։

***

***

Անդրադառնալով իշխանությունների՝ շարժման վերաբերյալ հայտարարություններին, Բագրատ Սրբազանն ասել է․ «Մենք հո կոչված չենք՝ իրենց պատասխանելու։ Իրենք չգոյ են, գոյություն չունեն, մի մտածեք իրենց ասածների-չասածների մասին, եկեք մտածենք մեր անելիքների մասին։ Թող իրենց յուղով տապակվեն»։

Հիշեցնենք՝ մեկնարկել է դեպի Վանաձոր ավտոերթը։

***

Ավտոերթից առաջ պատասխանելով լրագրողի՝ ի՞նչ տրամադրությամբ եք մեկնում Վանաձոր հարցին, Բագրատ Սրբազանն ասաց․ «Մի քիչ խառն եմ տրամադրությամբ, որովհետև Վանաձորի քաղաքապետն այսօր կալանքի տակ է գտնվում։ Բնականաբար, ցանկալի կլիներ իրեն ազատության մեջ տեսնել։ Այդուհանդերձ բարձր տրամադրություն կա՝ հանդիպելու մեր սիրելի լոռեցիներին։

Վերջին աղետի հետ կապված նաև մեզ համար կարևոր է տեղում իմանալ՝ ինչ խնդիրներ են լուծվել, ինչ՝ չէ»։

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին