▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ գնում է ՔԿ, որտեղ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել

«ԱԳՆ շենքի մոտից ձերբակալվածներից ոչ ոքին մեղադրանք չի առաջադրվել, նշանակում է՝ ժամը 3-ից 5-ը բոլորն ազատ կարձակվեն։ Այդ կետով մեր պահանջը համարում եմ կատարված և այդ կետով անաչառության համար ուզում եմ գնահատել Քննչական կոմիտեի կամ այն մարմնի, որն աշխատում է այս ուղղությամբ, աշխատանքը»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ պահանջելով, որպեսզի ՔԿ-ն վարույթ սկսի նրանց նկատմամբ, ովքեր 10 հոգով ծեծել են Աշոտ Սիմոնյանին, Աշոտ Հարությունյանին, Արման Սարգսյանին, Կարեն Գևորգյանին, Արսեն Գրիգորյանին, Դանիել սարկագավին, Հրայր սարկավագին ու մյուսներին։
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթը շարժվեց դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ։

***

***

***

***

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ գնում է ՔԿ, որտեղ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել։

***

***

***

***

«Ինչպե՞ս կարող է ԱՄՆ դեսպանը խոսել ոստիկանական ռեֆորմների մասին։ Հսկայական գումարներ հատկացնել, բայց, միևնույն ժամանակ, ոստիկանները 40 հոգով ծեծեն մի մարդու»,- լրագրողների հետ զրուցում ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով. «Սա բարեփոխո՞ւմ է, թե՞ երեսպաշտություն»:

Սրբազանի առաջնորդությամբ երթը Կոմիտասի պողոտայով շարժվում է դեպի ՀՀ Քննչական կոմիտե:

***

«Գնում ենք Քննչական կոմիտե՝ որոշակի պահանջներ ներկայացնելու՝ իրենց գործառույթների շրջանակներում»,-Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ տեղում կհստակեցնի, թե ինչ պահանջների մասին է խոսքը։ «Մեր երկրում ամեն ինչ մեկ մարդու քմահաճույքից է կախված, բայց հավատում եմ՝ մարդիկ, որոնք պաշտոնների գլուխ են, կարող են ինչ-որ ընթացքներ բեկել՝ իրենց անաչառության և արդարության սկզբունքով։ Ամեն մարդ չէ, որ պետք է ենթարկվի ապօրինի հրահանգներին, մենք դա ենք ուզում տեսնել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա և իր աջակիցները շարժվեցին դեպի ՔԿ, ճանապարհին Բագրատ Սրբազանը կրկին կոչ արեց զերծ մնալ սադրանքներից։

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։

«Կոմպի դիմաց նստած «փորձագետներն» անընդհատ խորհուրդ են տալիս՝ ոնց փրկել հայրենիքը։ Ինձ գրում, ասում են՝ մի հատ արմատուրան վերցրու, սրան վնասի, դու տղամարդ աղջիկ ես, ձողը վերցրու, անվադողերը ծակի. լուրջ եք ասո՞ւմ, սա անվադող ծակելու և հաշվեհարդարի շարժում չի»,- Սուրբ Խաչ եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ զգուշացնելով, որ շարժման մասնակիցների շարքերում սադրիչներ կան․ «Գործի են դրվել սադրիչ ծյոծյաների ու պապիկների գվարդիաներ, որոնք շյուղերով ու բզերով սադրանք են հրահրում. զգուշացե՛ք, մի՛ տրվեք դրանց սադրանքներին, հակառակը՝ գրկեք, հումոր արեք, ճանապարհեք»,- նշեց նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին