▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաժակը վերցրեց, ջարդեց պատգամավորի որդու գլխին». «Նովոյի» որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մանրամասները

Sputnik Արմենիան-գրում է,որ հայտնի են դարձել ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մանրամասները։ Օրինակ` նրա գլխին ոչ թե ափսե են կոտրել, ինչպես հաղորդվել է նախկինում, այլ գարեջրի բաժակ։


 

 

 

 

 

 

 

 

Երևանի «Գարեջրի ակադեմիա» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը եղել է հաճախորդների հայհոյանքը։ Այս մասին  պատմեց վեճի ականատեսը։ Նա չի իմացել, որ «բարձրախոս» հաճախորդների մեկը եղել է 36-ամյա Արտակ Գևորգյանը` Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ՀՀԿ անդամ Նահապետ Գևորգյանի (Հոկտեմբերյանցի Նովոյի) որդին։

 

 

 

 

 

 

 

 

 

«Նրանք նստած էին ընկերներով ու բարձրաձայն հայհոյում էին։ Մատուցողը նկատողություն արեց, դրանից էլ ամեն ինչ սկսվեց»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նկատողությունը դուր չի եկել Գևորգյանին, նա դիմել է ռեստորանի աշխատողին ու ասել. «Դու գիտե՞ս` ում հետ ես խոսում»։ Մատուցողը պատասխանել է, որ դա կարևոր չէ, և կարգը պետք է պահպանեն բոլորը, կռվարարն էլ հայհոյել է մատուցողին։

«Մատուցողի ձեռքում գարեջրի բաժակ կար, նա այդ բաժակը կոտրեց հայհոյողի գլխին։ Անկեղծ ասած` ճիշտ արեց. այդ մարդն իրեն չափազանց անպարկեշտ էր պահում»,- պատմեց մեր զրուցակիցը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետո սկսվել է ծեծկռտուքը, որի ընթացքում այցելուները սկսել են ինչ-որ տեղ զանգել և մարդ կանչել։ Բայց դրա փոխարեն մոտեցել է ոստիկանությունը և տարել կռիվ անողներին։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Երևանում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանային համալիրում Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան ու ռեստորանի մատուցողներից մեկը վիճաբանել էին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին