▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բակում խաղացող երեխաներին սեռական «դաստիարակության» ինչ-որ գիրք են տվել

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս երեխաների սեռական դաստիարակության վերաբերյալ մի գիրք և հայտնում, որ այդ գիրքը երեկ Վրացական փողոցում բաժանել են բակում խաղացող երեխաներին՝ այդ թվում և իր իննամյա որդուն։

«Մի՛ պղծեք մեր երեխաներին, այ սրբապիղծներ։ Ի՞նչ ա նշանակում հարամել նրանց մանկական հոգին։ Չի՛ կարելի։ Ես անձամբ հայտարարում եմ, որ եթե փողոցում հանկարծ հանդիպեմ այս գիրքը բաժանողներին, լինի կին թե տղամարդ, թե տղամարդու՝ կնոջ եղած-չեղածով, սատկացնելու եմ, ծեծելու եմ։ Եթե փողոցում տեսնեք նրանց դիակները, իմացեք՝ ես եմ սատկացրել։

Մի՛ արեք նման բան, չի՛ կարելի․ երեխեն մնում ա երեխա, ընտանիքը՝ ընտանիք։ Մենք հայ ենք, հասկացեք։ Իմ տղամարդկային արժանապատվությունը թույլ չի տալիս, որ ես հայհոյեմ, բայց իմացեք, բոլոր ընկերներս ինձ հետ են։ Մի՛ խաղացեք երեխեքի հետ, չի՛ կարելի»,- վրդովված պատմում է տեսանյութի հեղինակը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին