▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բամբասանքները լուրջ չեն. Զոհրաբ Մնացականյանը՝ Պուտինի և Քոչարյանի վերաբերյալ հարցի մասին

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով այն տեղեկությունների մասին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայման է դրել ՀՀ իշխանությունների առաջ, որպեսզի մինչ իր այցն ազատ արձակեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայտարարեց, որ այս մասով մեկնաբանությունների անհրաժեշտություն չկա. «Այդ բամբասանքները լուրջ չեն»:

Մնացականյանը խնդրեց ավելի լուրջ վերաբերվել Հայաստանի սկզբունքին. «Կան ներքաղաքական հարցեր, ներքին իրավական-դատական հարցեր: Միակ պատասխանս այն է, որ կպնդեմ ավելի լոււրջ վերաբերվել մեր սկզբունքին, որովհետև մենք չափազանց լուրջ ենք այդ սկզբունքի մասով»:


Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին