▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 18.09.2025 lang.iso lang.iso lang.iso

«Բանակային խաղերին միտումնավոր չեն ներկայացնում մեր ուժեղագույն ըմբիշներին, որ Մարզահամերգայինում ծածանվի Թուրքիայի դրոշը». Վարդան Ղուկասյան

«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանն ահազանգում է. «Նոյեմբերի 18-24-ը Մարզահամերգային համալիրում նախատեսված է անցկացնել ըմբշամարտի աշխարհի բանակային առաջնություն, որի համար պետբյուջեից դուրս է գրվել մոտ 467 միլիոն դրամ։

ՀՀ ՊՆ մարզական վաշտի հրամանատար Արմեն Դավթյանը առաջնությանը մասնակցելու համար ներկայացնում է ոչ պրոֆեսիոնալ մարզիկների, ակնհայտ` ոչ իր ընտրությամբ, այլ ****** նիկոլ փաշինյանի ցուցումով` առաջնությունից դուրս թողնելով մեր ուժեղագույններին։
Նպատակն է` մեր Մարզահամերգային համալիրում հնչի Թուրքիայի հիմնը և բարձրանա Թուրքիայի դրոշը։
Կոչ ենք անում մեր մարզիկներին` բոյկոտել առաջնությունը, չմասնակցել ոչ մի պայմանով»։
Վարդան Ղուկասյանի հրատապ եթերն այս թեմայով` ստորև:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին