Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ու պաշտոնատար այլ անձանց կորոնավիրուսային հիվանդությանը։ Ըստ ռեժիսորի` դա միտումնավոր է արվել, իսկ իրականում նրանք հիվանդ չեն։
Կինոռեժիսորը մասնավորապես գրել է. «Բանակի 30 ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան:
Ավելի լավ է Բանակի համար: Մենք հիշում ենք էդ օրը ու հավատում, որ նորից Բանակ կունենանք:
Իսկ դրանք (իրանց ներկայությամբ) մեկ անգամ ևս մեր Զինվորների Տոնը նվաստացնելու հնարավորություն չեն ունենա»: