▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանակն իրականում» նախաձեռնությունն արդեն «զբաղվում է» մահացած զինվորի հարցով

Առավոտը, ցավոք, ողբերգական լուրով բացվեց: Արցախի ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել եւ տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանը:

Քիչ ավելի ուշ իմացա, որ «Բանակն իրականում» կոչեցյալ նախաձեռնությունը արդեն «զբաղվում է» այդ հարցով: Լրագրողներին հրավիրում են դատաբժշկական դիազննությունը լուսաբանելու: Մարդ չգիտի, թե ինչ ասի...

 

***

Երկու օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել: Ով դաշտին հետևում է, նա լավ գիտի, թե ինչպես են զորակոչի ընթացքում ակտիվանում որոշ շրջանակներ ու ինչ են անում Բանակը հնարավորինս վարկաբեկելու համար: էտ մարդիկ պարզապես առիթներ են փնտրում ու էս անգամ «առիթ», ցավոք, շուտ եղավ: Գիշերը Արցախում զինվոր է զոհվել: Նոր խոսեցի Մարտակերտի մեր տղերքի հետ, ասեցին, որ դեպքը մարտական դիրքերում է եղել: 
Ու մինչ մեր զինվորականները փորձում են պարզել դեպքի մանրամասները, կանխել թշնամու հնարավոր նոր ագրեսիան, «Բանակն իրականում» կոչեցյալ նախաձեռնությունը Երևանում շոու է կազմակերպում: Լրագրողներին հրավիրել են դատաբժշկական դիազննությունը լուսաբանելու: Իբր թե վախենում են, որ իրենց «անկախ» փորձագետին կարող է ներս չթողնեն` չնայած լավ գիտեն, որ նման դեպքերում ՊՆ քնչական վարչությունը խնդիրներ չի առաջացնում: Չգիտեմ: Դժվարա հասկանալ էս ամեն ինչը, բայց դե զորակոչը սկսված է ու մարդիկ էլի «գործի» են անցել...
Աստված լուսավորի Րաֆֆիի հոգին: Ցավակցում եմ նրա հարազատներին ու մտերիմներին:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումները

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին