▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակում հայտնաբերվել է 10 հազար անորակ վարտիք. Քրեական գործ է հարուցվել

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության եւ ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին  համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին եւ որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին:

 

 

 

 

 

 

 

ՊՆ-ից  հայտնում են, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք։ 

ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում  ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ  մասով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին