▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին՝ մարմին չկա, բոլորն ապշած են». անհետ կորած նորածնի մայրը գրառում է կատարել

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է. «Այսօր ևս այցելեցինք դատաբժշկական հիվանդանոց։ Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին։ Մարմին չկա։ Բոլորն ապշած են»։

/filemanager/uploads/2019/10/week-1/mahacats-noratsin.jpg.jpg

Ավելի վաղ Հ. Խաչատրյանը մեկ ուրիշ գրառում է արել՝ հայտնելով, որ Առողջապահության նախարարը նույնպես մտահոգ է կատարվածից և նախարարության մամուլի քարտուղար Ալինայի հետ էլ հեռախոսազրույց է ունեցել. «Լինելով շնորհակալ հայուհու կերպար, ուզում եմ Ձեզ ասել, որ առողջապահության նախարարը նույնպես մտահոգ է կատարվածից։ Քիչ առաջ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինայի հետ հեռախոսազրույց ունեցանք։ Նրանք, բացի նրանից, որ ամեն կերպ փորձում են բացահայտել կատարվածը, այլ նաև մտահոգ են իմ առողջությամբ։ Ալինան ինձ հաղորդեց, որ առողջապահության նախարարի միջնորդությամբ բուժզննում եմ անցնելու նշված հիվանդանոցում. օրը, ժամը արդեն պայմանավորված է։ Իսկապես, ես դրա կարիքը ունեի, բայց վախենում էի դիմել որևէ բժշկի, այսքան փորձություններ անցնելուց հետո։ Այս դեպքում համաձայնեցի, քանի որ առողջապահության նախարարության իմացությամբ և վերահսկողությամբ կլինի հետազոտություններն ու բուժումը։ Գոնե այս անգամ ինձ չեն թմրեցնի և թունավորի իրենց անգրագիտության հետևանքով։ Նաև հանդիպում կկազմակերպվի նախարարի հետ։
     Մենք ուժեղ ենք միասին։
     Ես իմ հոգու խորքում հավատում եմ, որ կհասնեմ ցանկալի արդյունքի»,- գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին