▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկերը կառավարության օժանդակության ծրագրերի շրջանակում բավարարել են 10 մլրդ ծավալով 220 վարկի հայտ

 

ՀՀ կենտրոնական բանկը դիմելիության մեծ ակտիվություն է արձանագրում կառավարության աջակցությամբ վարկավորման ծրագրերում. բանկերը բավարարել են 220 հատ հայտ, որոնց ծավալը կկազմի շուրջ 10 մլրդ դրամ:

Այս մասին ասուլիսում ասաց ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե կառավարության առաջարկած աջակցության ծրագրերը ֆիզիկական և իրավաբանական անձանց դրդում են դիմել նոր վարկերի:

Գրիգորյանը նախ չհամաձայնեց դիտարկմանը, թե կառավարությունը դրդում է դիմել նոր վարկերի:

«Նման ճգնաժամերի ժամանակ իրական հատվածի կազմակերպություններն ունենում են իրացվելիության խնդիր: Եվ կառավարությունը ստեղծել է օժանդակության ծրագրեր, որոնք հնարավորություն կտան կազմակերպություններին լրացնել իրենց իրացվելի միջոցների բացը: Եվ մենք տեսնում ենք բավականին մեծ ակտիվություն այդ ծրագրերի մասով, տեսնում ենք բազմաթիվ կազմակերպություններ, որոնք դիմել են մեր առևտրային բանկերին, որոնք այս գործընթացում հանդիսանում են միջնորդներ՝ ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու համար: Արդեն կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք դիմել են՝ օգտվելու կառավարության օժանդակության ծրագրերից»,-ասաց նա: Գրիգորյանը նկատեց՝ ընդ որում առաջարկված օժանդակության ծրագրերը բավականին հաջող ծրագրեր են, դրանք բավականին լավ հնարավորություններ են ստեղծում կազմակերպությունների համար՝ մանավանդ, երբ շատ կազմակերպությունների գործունեությունը դադարեցված է:

«Օժանդակության ծրագրերին դիմել է արդեն ավելի քան 800 կազմակերպություն՝ աշխատավարձ տալու, հումք, գործիքներ ձեռք բերելու և այլ նպատակներով: Փորձում են օգտվել կառավարության կողմից առաջարկված բոլոր երեք գործիքներից էլ՝ վերաֆինանսավորում, համաֆինանսավորում, սուբսիդավորում: Ընդհանուր բանկերը բավարարել են շուրջ 220 հատ հայտ, որոնց ծավալը կկազմի շուրջ 10 մլրդ դրամ»,-ասաց Գրիգորյանն ու նկատեց՝ դեռ աճ կլինի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին