Ինչպես հայտնել էինք նոյեմբերին Բաքվում կայանալու է COP29-ը և Բաքուն հրավիրել է նաև Հայաստանի արտգործնախարարին՝ մասնակցելու այդ համաժողովին։ «Ազատությունը» զրուցել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է նա գնահատում այս հրավերը: «Առաջարկին վերաբերվում եմ նորմալ, բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ խաղաղությունն է գերիշխում իր ծրագրերի մեջ»,-ասաց Քոչարյանը։ Հարցին՝ ճի՞շտ է նոյեմբերին Բաքու գնալը, նա պատասխանեց․ «Իհարկե, բայց գնալու համար պետք է Բաքուն շատ բան անի, որպեսզի էդ ընկալումը լինի շատ համարժեք: Պետք է փոխի իր ինչ-որ հռետորաբանությունը, պետք է ինքն էլ ձգտի խաղաղության, ոնց մենք ենք ձգտում: *** |
«Ազատությունը» զրուցել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է վերաբերվում Բաքվի հրավերին։ Հիշեցնենք, որ նոյեմբերին Բաքվում կայանալու է COP29-ը և Բաքուն հրավիրել է նաև Հայաստանի արտգործնախարարին՝ մասնակցելու այդ համաժողովին։ |
«Բաքու գնալը ճիշտ է, բայց այնտեղից չպետք է պահանջներ դրվեն»․ Անդրանիկ Քոչարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet