Այսօր՝ օգոստոսի 31-ին, Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը։
Հանդիպման ժամանակ Միրզոյանը նշել է, որ երկկողմ համագործակցության համար առանցքային նշանակություն ունեն բարձր մակարդակի վրա գտնվող ամենօրյա շփումները․
«Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր ռազմավարությունն են, և մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսության այդ ուղղությամբ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
«Տարածաշրջանում, սակայն, պահպանվում է բավականին լարված իրավիճակ. Բաքուն չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»,- հավելել է Միրզոյանը: