Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Արագածին էլ նայեցինք, բան չփոխվեց հարևանների մոտ, աչքները մեր մայրաքաղաքի վրա է, կարո՞ղ է սարի պատճառով չի ամեն դեպքում։ Իսկ իրականում սա բացառիկ հանդգնություն է։ Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության, այս դեպքում՝ մայրաքաղաք Երևանի նկատմամբ։ Ադրբեջանը չգիտի, թե էլ ինչպես ցույց տա իր ագրեսիվ նկրտումները, որ մենք հասկանանք ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք…»:
|
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet