«Բաքուն Հայաստանը ներսից պայթեցնելու ծրագիր ունի, 300 հազար ադրբեջանցի փախստականի թիվ են շրջանառում, սկզբից այդ մարդիկ կգան, հետո կենցաղային վեճեր կհրահրեն, ինքնավարություն կպահանջեն, նրանք Հայաստանը որպես պետություն դնում են սպառնալիքի տակ, ուզում են Հարավային Կովկասում նման պետություն չլինի»,- «24Նյուզ»-ի եթերում ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ |
Թարմացված․ «Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջան» չեղած թեզ է հորինել, գլխացավանք է ստեղծում, իսկ մենք գոյություն ունեցող Արցախի պետական մարմիններից հրաժարվում ենք, ասելով՝ դա Հայաստանի համար սպառնալիք է»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Նրա խոսքով, Փաշինյանը Գրանադայում ստորագրեց Արցախն Ադրբեջանի կազմում` վտանգելով Հայաստանն Իրանին, Վրաստանին կապող ճանապարհը, դիմացը ոչինչ չստացավ՝ ո՛չ խաղաղություն, ո՛չ էլ տարածքային ամբողջականության ճանաչում, փոխարենն ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը։ |
«Բաքուն Հայաստանը ներսից պայթեցնելու ծրագիր ունի». Տաթևիկ Հայրապետյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet