Բաքուն պատրաստ է բանակցությունների Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար՝ պայմանով, որ Հայաստանն ընդունի հինգ հիմնարար սկզբունքները։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
1. Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում:
2. Պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում:
3. Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից:
4. Սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:
5. Տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում: