▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բաքուն ու Մոսկվան արգելում են Հայաստանի վարչապետին՝ այցելել Արցախ». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-2/Putin_Aliev_Pashinyan.jpg

«Բաքվի պահանջով Մոսկվան արգելափակել է Հայաստանի ղեկավարի ճանապարհը դեպի հայկական Արցախ
Ֆրանսիայի նախագահի երկու առանցքային թեկնածուների այցելությունը Հայաստան մեր տեղեկատվական դաշտում անհրաժեշտ լուսաբանում չստացավ, ցավոք: Այնինչ դեկտեմբերի 22-ին Հանրապետականների թեկնածու Վալերի Պեկրեսի՝ Արցախ կատարած այցելությունը լուրջ դժգոհություն է առաջացրել Բաքվում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ֆրանսիայի հանրապետության ժամանակավոր հավատարմատարը և նրան հանձնվել է պաշտոնական բողոքի նոտա: Ադրբեջանի դիվանագիտական գլխավոր ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ «տիկին Պեկրեսի գործողությունները լրջորեն խաթարել են Ֆրանսիայի հեղինակությունը տարածաշրջանում և այն դերը, որ Ֆրանսիան կարող է ունենալ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում»:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն այցելել էր նաև Եռաբլուր, իսկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Մենք պետք է մոբիլիզացնենք ողջ Եվրոպան այս կոնֆլիկտի շուրջ, սա կոնֆլիկտ չէ Կովկասում, սա կոնֆլիկտ է, որ վերաբերում է Եվրոպային, քանի որ երբ հարձակվում են քրիստոնյաների վրա Արևելքից..., ապա գրոհում են եվրոպական քաղաքակրթության հիմքերը»: Առաջիկայում տիկին Պեկրեսի և աջերի թեկնածու Էրիկ Զեմմուրի այցելության մանրամասներին կանդրադառնամ առանձին գրառումով, իսկ հիմա ուշադրություն եմ հրավիրում հանրային ուշադրությունից դուրս մնացած չափազանց կարևոր հանգամանքների վրա: Եվ այսպես, Պեկրեսի այցելությունը բորբոքել է Բաքվի դժգոհությունն Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության նկատմամբ: Ադրբեջանական և ռուսական աղբյուրների հաղորդմամբ Մոսկվային պահանջ է ներկայացվել բացառել նման այցերը: Բայց այստեղ հետաքրքիր է մեկ այլ դրվագ: Պարզվում է, Բաքուն ու Մոսկվան ունեն պայմանավորվածություն՝ թույլ չտալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախ:

Հատկանշական է, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում այս կապակցությամբ ակնհայտորեն պաշտոնական Բաքվի թույլտվությամբ հրապարակային հարցադրում է արվում՝ ինչպե՞ս է տիկին Պեկրեսը հաղթահարել ռուսական բլոկպոստերը, որոնք փակում են ճանապարհը դեպի Ստեփանակերտ Փաշինյանի առջև: Ու առնվազն տարակուսանք է առաջացնում մեր բացարձակ լռությունը նման սկանդալային իրողության հետ կապված: Ի՞նչ է նշանակում Բաքվի պահանջով Մոսկվան արգելափակում է Հայաստանի ղեկավարի ճանապարհը դեպի հայկական Արցախ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին