▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարձունքը մերն է, տղերքը` չկան». զոհվել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին

Արցախում հերոսաբար զոհվել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագան Մանուկյանը: Այս մասին հայտնել է բանաստեղծի ընտանիքի բարեկամ Լուսին Ղազարյանը: Ընտանիքն օրեր շարունակ փնտրում էր նրան, սակայն գտել է անմահացածների շարքում։

Նշենք, որ Խաչիկ Մանուկյանն այս տողերի հեղինակն է․

«Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին