▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բարև, Երևանը» ԲՀԿ պատգամավորի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում դատախազություն և ՀՔԾ

«Բարև, Երևան» դաշինքը արդեն պատրաստել է հանցագործության մասին հաղորդում և րոպեներ անց այն կներկայացնի իրավապահ մարմիններին, համաձայն որի՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը զրպարտչական տեղեկություններ է տարածել Ժառանգություն կուսակցության և «Բարև, Երևան» դաշինքի հասցեին:

Այս մասին ԳԱԼԱ-ին ասել է Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Հաղորդում հանցագործության մասին, մենք այն կներկայացնենք ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ հերթական զրպարտչական լուրերը տարածելու համար»,-ասել է պատգամավորը: Հարցին, թե ու՞մ նկատմամբ է լինելու հայցը՝ ԲՀԿ-ի՞, թե՞ պատգամավորի, Փոստանջյանը պատասխանել. է  «Պատգամավորի, անձի. ինքն է եղել լուրեր տարածողը»:

Ավելի վաղ «Բարև, Երևան» դաշինքը հանդես էր եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, թե տեղամասային հանձնաժողովներում «Բարև, Երևան» դաշինքին հատկացված տեղերը լրացնում են Հանրապետական կուսակցության անդամները, զրպարտություն է։ Հայտարարությունում ասվում է նաև, որ Տիգրան Ուրիխանյանի զրպարտությունը քրեորեն հետապնդելի է, քանի որ ընտրությունների նախաշեմին ապակողմնորոշում է ընտրազանգվածին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին