Բարի ախորժակ, պարոն Ալեն Սիմոնյան...Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
|
Երևանի Մաշտոցի պողոտայում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենաները գրավել են ավտոբուսների համար նախատեսված առաջին գիծը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է լրագրող Հակոբ Կարապետյանը։ «Պետք է ենթադրել, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գարեջրատանն է, ճաշում է կամ գարեջուր է խմում, և այդ հանգամանքի բերումով ծառայողական մեքենաները կայանված են առաջին գծում, և փակվել է ավտոբուսների երթևեկության գիծը․․․ Եթե պետության առաջին դեմքերը թքած ունեն ոչ միայն իրենց քննադատող քաղաքացիների, այլև երկրի և օրենքի վրա, ապա ամեն ինչ այսպես է լինելու։ Այնպես որ, բարի ախորժակ, պարոն Ալեն Սիմոնյան»,- նշում է Հակոբ Կարապետյանը։ |


