▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարի եղեք, լսե՛ք մինչև վերջ, եթե նույնիսկ դա Ձեզ դուր չի գալիս և Ձեր քաղաքական թիմի ականջներին հաճո չէ. Արայիկ Հարությունյանը՝ դասախոսին

Արդեն հայտնել ենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՊՀ դասախոսների և իր հրաժարականը պահանջող մի խումբ ցուցարարների հետ:

«Այս իշխանության հիմնական սկզբունքն եղել է այն, որ մենք ասել ենք՝ չկա որևէ հարց, որ չի կարող քննարկվել, և չկա այնպիսի մի իրավիճակ, որտեղից լուծումներ չենք կարող գտնել:

Մենք պատրաստ ենք երկխոսության և չգիտեմ, թե որտեղից եք վերցրել, որ ես ասել եմ՝ որևէ զիջում չի կարող լինել։ Եթե որևէ զիջում չի կարող լինել, ապա այս քննարկումը չէր լինի։ Բայց, այո՛, ասել եմ, կան սկզբունքային հարցեր, որոնք ամբողջությամբ փոխում են օրենքի տրամաբանությունը, և եթե օրենքի հիմքում դրված է որոշակի տրամաբանություն, ապա դրան պետք է հետևել և փաստարկներով պաշտպանել քո սկզբունքը»,-հանդիպմանն ասել է Արայիկ Հարությունյանը։

Նախարարի խոսքով՝ բուհերի ամփոփ որևէ փաստաթղթում հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դասավանդման դիտողություն չի եղել։

«Շատ ցավում եմ, որ այս ամբողջ գործընթացում դուք կոչ էիք անում երկխոսության, բայց միակողմանի եք ամբողջը դիտել»,-ասել է Հարությունյանը։

Արձագանքելով դասախոսներից Ռիտա Սաղաթելյանին, Հարությունյանը նշել է, որ կոռուպցիոն գործընթացը բացահայտելը բավական բարդ գործընթաց է։

«Բայց Ձեր եղբոր տղայի կուսակցությունն անպայման կստանա այդ արկղերով քրեական գործերը։ Հիմա մենք հարցումն արել ենք, կստանա նաև պատասխանները»,-ասել է նախարարը։

Երբ Ռիտա Սաղաթելյանը փորձել է հակադարձել Արայիկ Հարությունյանին, վերջինս արձագանքել է.

«Բարի եղեք, լսե՛ք մինչև վերջ, եթե նույնիսկ դա Ձեզ դուր չի գալիս և Ձեր քաղաքական թիմի ականջներին հաճո չէ»։

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին