ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսելով Հայաստան ներթափանցած կորոնավիրուսի և դեղատներում անհրաժեշտ պարագաների պակասուրդի մասին, կարծիք հայտնեց, որ երկրի իշխանությունն այդ մասին մեկ ամիս առաջ պետք է մտածեր՝ հանձնարարություն տար դեղատների և հիվանդանոցներին սեփականտերերին, որպեսզի ապահովեին գրպի, վիրուսի դեմ դեղորայքով, պաշտպանիչ դիմակներով. «Մի ամիս հետո վիրուսը եկել, չոքել ա մեր դուռը, ուր գնում ես՝ մասկաներ չկան, դեղորայք չկա. ով ապտեկայի տեր է, հիվանդանոցի տեր է պարտավոր էր մեկ ամիս առաջ, որտեղից ուզում ա լիներ, ապահովեր»:
Հարցին՝ Դուք անձա՞մբ եք շրջել դեղատներում, դիմակների կարիք Դուք է՞լ ունեք, Գ. Ծառուկյանը ծիծաղեց. «Պարոն Ծառուկյանը դրա կարիքը չունի, բարի մարդկանց այդ հիվանդությունը չի կպնում»:
Հաջորդ հարցին՝ մի խումբ քաղաքացիներ մեկուսացված են Ծաղկաձորի հյուրանոցում, ինչպե՞ս է դրան վերաբերվում, ԲՀԿ ղեկավարն ասաց. «Շատ վատ: Գնացեք հիմա Ծաղկաձոր, կտեսնեք՝ բոլոր օբյեկտները, հյուրանոցները դատարկ են: Նույն պահին հենց ասել են կորոնավիրուսի մասին, անմիջապես, ինչքան պատվեր կար՝ հեչ արեցին, եղածներն էլ թողեցին, գնացին»:
Դիտարկմանը, թե վարչապետն ասում է այդ չեղարկման լուրերն իրականությանը չեն համապատասխանում, այսինք նա սո՞ւտ է ասում՝ Ծառուկյանն արձագանքեց. «Վարչապետը սուտ չի ասում, բայց դուք գնացեք նայեք, վաղը կասեք՝ Ծառուկյա՛ն, դու ճիշտ չես ասում: Տրանսպորտը տրամադրեմ, գնացեք Ծաղկաձոր բոլոր օբյեկտների տերերին ձեր աչքով տեսեք խոսացեք՝ դատարկ, լրիվ դատարկ են»:
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝