▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարոյական հարված է հասցվել մահացածների հարազատներին. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր համացանցում հրապարակվել են նոր կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները, ինչով խախտվել է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրությունը։ Վստահաբար բարոյական հարված է հասցվել նաև մահացածների հարազատներին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատապարտում է այս արարքը և գտնում, որ դրանում առաջնահերթ մեղավոր է պարետատունը, որի բացթողնման ուղղակի հետևանքն է այս արտահոսքը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին