▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարսեղ Բեգլարյա՞նն է խոհարարին ասել, որ Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը մասնակցի

 

Հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանը մասնակցել է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» հանդիպմանը։

ՕրագիրՆյուզ-ն է գրում ու նշում, որ զրուցել է Սեդրակ Մամուլյանի հետ, ով հայտնել է, որ հրավերը ստացել է Աննա Հակոբյանից։

««Ինքնակամ ինչո՞ւ պետք է գնամ։ Պետք ա դուռը ծեծե՞մ, ասեմ՝ տիկին Հակոբյան ինձ կնդունե՞ք։ Ես կարծում եմ, որ մեր բոլոր բացթողումների, ձախողումների հիմքում կրթության նկատմամբ մեր վերաբերմունքն է։ Մեր առաջընթացն առանց կրթության՝ անտեսանելի եմ համարում»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե խոհարարը ընդդիմադիր հայացքներ է ունեցել, Մամուլյանը պատասխանեց․

«Ես քաղաքական գործիչ ե՞մ, որ ընդդիմադիր լինեմ կամ հակառակը։ Մենք պետք է ազգային խոհանոցը պետականորեն ամրագրենք, դասակարգենք։ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ ազգային խոհանոցի կարևորությունը առաջին անգամ, որպես կարևոր մշակությային ժառանգություն՝ նշվում է, և մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել։ Մեր կազմակերպությունը ինքնակամ վերցրել է ազգային խոհանոցի զարգացման պատասխանատվությունը։ Շատ լավ տպավորություն ունեմ հանդիպումից։ Ինձ՝ որպես մեր ՀԿ-ի ղեկավար, են հրավիրել հանդիպմանը»,- եզրափակեց խոհարարը։

ՕրագիրՆյուզ-ի տեղեկություններով՝ խոհարարը մասնակցության առաջարկը ստացել է ոչ թե Աննա Հակոբյանից, այլ Բարսեղ Բեգլարյանից։

Հիշեցնենք, որ քննարկման մասնակցիներից 16-ը ԵՄ դեսպանատներից ուղարկված անձինք են»,-գրում է սկզբնաղբյուր կայքը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին