ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր «Իմ քայլի» պատգամավորներից մեկն ասում է, որ եթե ՀՀԿ-ն այսպես շարունակի, կկորցնի նույնիսկ 4.7 տոկոսը...
Նախ, արձանագրենք, որ այս մարդիկ մերժում են բազմակարծությունը։
Երկրորդ, բավական է ՀՀԿ ի դարդերով ապրեք։
Եթե ինչ որ մեկը, կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ և առաջ Փաշինյանն է և նրա գլխավորած ուժը։
Հենց դրա վառ ապացույցն էր նորանշանակ վարչապետի այսօրվա եթերը...
Հայաստանում բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար պետք է լինեն, և ձեր առաջ քաշած, ինչ որ կարելի է Զևսին ,չի կարելի եզին սկզբունքն ուղղակի ծիծաղելի է։
Հ.Գ
Գրված է...
Ինչ կցանես, այն էլ կհնձես»:
Կարդացեք նաև՝Էդուարդ Շարմազանովի բացառիկ զրույցը` սև ժապավենների, իրեն ատողների, դստեր նամակի մասին և ոչ միայն
Կարդացեք նաև՝ Շարմազանովը՝ հիպոտեկով տուն գնելու,համեստ ապրուստի և քաղաքականությունում չկեղտոտվելու ձևի մասին...