▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բավականին մեծ են Ադրբեջանի ԶՈՒ-ի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից և՛ այսօր, և՛ երեկ

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ։ Հիմնականում փորձել են զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր ԶՈՒ-երը պատճառել են մեծ կորուստներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Բավականին մեծ են Ադրբեջանի ԶՈՒ-ի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից և՛ այսօր, և՛ երեկ»,- ասաց Հովհաննիսյանը: Նա նշեց, որ թշնամին որդեգրել է ինտենսիվության նոր մարտավարություն հատկապես բարձունքները գրավելիս․ «Մեծ, աննկարագրելի խտությամբ հետևակի կիրառություն, այնպիսին, ինչպիսին մենք տեսել ենք ֆիլմերում։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին