▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախում ոստիկանների հետ. ՀՅԴ ցուցարարները փորձում են ներխուժել ԿԳՄՍ նախարարություն

Դաշնակցական երիտասարդները բողոքի ցույց են անցկացնում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ: «Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկում են նրանք: Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել մուտքի մոտ՝ թույլ չտալով հավաքվածներին մտնել ներս:

Նրանք հայտարարեցին, որ ոստիկանության միջոցով իրենց փոխանցել են, որ նախարարի հետ հանդիպելու համար կա ընթացակարգ։

/filemanager/uploads/Cucararner_KGMS.jpg

Երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատը և փորձեցին մուտք գործել  ԿԳՄՍ նախարարություն, սկսվեց հրմշտոց։  Այս պահին էլ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Երիտասարդները չեն հրաժարվում շենք մտնելու գաղափարից։

Տեսանյութը՝ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին