▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախումներ մահացած զինծառայողի հարազատների եւ ոստիկանների միջեւ

Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Հայթաղ գյուղում զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում` հետաձգելով նրա հուղարկավորությունը:

Արմավիր-Երեւան մայրուղու վրա բողոքի դուրս եկած մահացած զինծառայողի հարազատների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել

Ոստիկանները փակել են Արմավիր- Երեւան մայրուղին եւ թույլ չեն տալիս հարազատներին գալ Երեւան: Բողոքի վայր է ժամանել նաեւ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ միացումը՝ Նյուզ․am-ի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին