▲ Դեպի վեր

Կիրակի, 02.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Բայց Դոկը ստիպեց հայտարարություններ անել` մեկը անկեղծ , մյուսը վախից.․․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլենք շատ լուրջ աշխատում են Հայոց Ցեղասպանությունը ժխտելու, ջնջելու, դրան ուրիշ իմաստ տալու վրա:

Իսկ ի՞նչ է կատարվում որպես դրան հակադարձ։

Ֆեյսբուքյան գրառումները դնենք մի կողմ`նիկոլենք վաղուց դա հեշտ են մարսում:

Ոչինչ: Ոչի՞նչ:

Լավ... Ես վատն եմ, քննադատում եմ ընդդիմությանը... Ընդունեցի:

Բայց իրավունք ունե՞մ հարցնելու` իսկ դուք կա՞ք: Ընդունա՞կ եք դեռ մարդ գեներացնել, ձեր հետևից տանել, նիկոլենց արդեն Ցեղասպանության դեմ արշավին հակառակ ինչ որ քայլ անել, գոնե իմիտացիա...

Մշակույթի գործիչներ, նախկին կոլեգաներ, էն որ ամեն երրորդ թատրոնում «Հրեշը լուսնի վրա» եք բեմադրում և խաղում ու հանդիսատեսից արցունք կորզում: Դե մի ծպտուն հանեք)))))...

Ծաղրում եք Դոկին, բայց ինքը ստիպեց ամերիկահայ շոուբիզնեսին հայտարարություններ անել` մեկը անկեղծ , մյուսը վախից... բայց հո արեց: Ռեալ քայլ ա:

Իսկ Հայաստանում լռություն է: Լրագրողներն էլ չլինեն, մի հրաշք ներդաշնակ վիճակ: 

Ով պարտավոր է մտնել Հայաստանի պատմության մեջ, անցնում է կողքով: 

Շահեր, շահեր, շահեր...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին