▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բայրամովը Միրզոյանին հակադարձում էՓաշինյանի խոսքերով, նշելով, որ նա հերքել է բոլոր մեղադրանքները

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԱԽ հրատապ նիստին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասն ներկայացրեց Արցախում տիրող աղետալից վիճակը, իր իսկ խոսքերով` ադրբեջանական բարբարոսական ագրեսիայի հետևանքները, պատմեց բլոկադայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի ու սովի մասին, սահմռկեցուցիչ փաստեր ներկայացրեց, թե ինչպես են վերջին օրերի հարձակման ժամանակ ադրբեջանցի զինվորները բռնաբարել հայ կանանց, սպանել երեխաներին, կտրտել խաղաղ հայ բնակիչների վերջույթներն ու կերակրել շներին` դրանում մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին ու միջազգային հանրությանը` անտարբերության ու անպտուղ կոչերի համար: Սակայն, ի պատասխան, հակառակորդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր ելույթում հակադարձեց, թե այդ ամենը սուտ է, քանի որ բառացիորեն ժամեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը հաստատեց, թե հայերի համար Ադրբեջանում ապրելը լիովին անվտանգ է: Այս կապակցությամբ Բայրամովը բառացիորեն ասաց. «Հաշվի առնելով նախկին ելույթները, այդ թվում ՀՀ պատվիրակության ելույթը, որը հիմնազուրկ մեղադրանքներ հնչեցրեց Ադրբեջանի հասցեին, ինձ մնում է միայն խորհրդի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ընդամենը մի քանի ժամ առաջ ՀՀ վարչապետը հերքեց այս բոլոր մեղադրանքները` հրապարակավ ընդունելով, որ Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար չկա ուղղակի սպառնալիք և որ նրանց նկատմամբ զանգվածային ոճրագործությունների մասին պնդումները կեղծ են: Սա, հիշեցնեմ, ՀՀ վարչապետի հայտարարությունն է, որ արել է մի քանի ժամ առաջ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին