▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բազմաթիվ բերետավորներ հսկում են Գյումրիում Թաթայի համերգին հետևող Փաշինյանի անվտանգությունը

Թարմացված․ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ 

«Ժողվրչոն ժողջանից դեմից ու հետևից այսպես է պաշտպանվում․  ԻնԿը հեՃ մեԳից չի վախենԸմ... ԻնԿը ժողջանին սիրԸմ է...ԸԲԸԸԸԸԸ...Ի դեպ, սրանք երևացողներ են...»։

Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի ժամանելու կապակցությամբ մեծաթիվ ոստիկանական ուժեր են բերվել այստեղ, այդ թվում` ՆԳՆ ոստիկանության զորքերի կարմիր և սև բերետավորները: Անմիջապես ծառայությունը հսկում է ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության վարչության պետ, գնդապետ Գևորգ Ազիզյանը:

Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Գյումրիում, մասնավորապես «Ponchik Monachil» սրճարանում, մասնակցում է «Ֆեստիվառին», որտեղ երգելու է երգիչ Թաթա Սիմոնյանը: 24News-ը գրում է, որ կայքի  լրագրողը մոտեցել է Նիկոլ Փաշինյանին՝ հարցազրույցի համար, սակայն վերջինս հրաժարվեց խոսել․ Լրագրողը հետաքրքրվել է՝ իսկ լա՞վ է անցնում, ինչին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այո»:

«Փաշինյանի հետ էր նաև նրա տիկինը` Աննա Հակոբյանը, երբ մոտեցանք Փաշինյանին վերջինս վեր կացավ տեղից և գնաց քիչ այն կողմ, վերադարձավ միայն այն ժամանակ, երբ մենք հեռացանք: 

Նշենք, որ Փաշինյանի անվտանգությունը հսկելու համար փողոցի ամբողջ երկայնքով անվտանգության աշխատակիցներ են կանգնած: Նրանց դիմաց էլ Արթիկի ղեկավար Անանիկ Ոսկանյանն ու Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանն են: 

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը քիչ ավելի հեռվում է` ժողովրդի մեջ»,-գրում է սկզբնաղբյուրը։

***

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ գտնվում է Գյումրիում:

Նրանք այցելել են նաև Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում գտնվող` Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան։
Վարչապետը սոցցանցի իր էջում փոքրիկ տեսանյութ է հրապարակել:

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին