▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

BBC-ի անդրադարձը մեր նախագահական ընտրություններին

BBC-ն այսօր անդրադարձել է ՀՀ-ում անցկացվող նախագահական ընտրություններին: Հոդվածում   մասնավորապես ասվում  է. «Հայաստանում այսօր սկսվեցին նախագահական ընտրությունները, որոնք այս անգամ ուղեկցվեցին   մի շարք սկանդալներով: Թեկնածուներից մեկի վրա մահափորձ կատարվեց իսկ մյուսը` մինչև այսօր շարունակում է բողոքի հացադուլը:


Նախքան ընտրությունները փորձագետները հաստատում էին, որ երկրում առաջադրված ամենահզոր թեկնածուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Սա պայմանավորված է նաև  նրանով, որ իրական մրցակցություն ներկայացնող մասնակիցները` առանց մեկնաբանությունների ու բացատրությունների հանեցին իրենց թեկնածությունները»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին