Համացանցում վերջերս տարածվել էր մի տեսանյութ, որի մասին օգտատերերը գրում էին, թե բեմում ելույթ ունեցող և ազգագրական երգ երգող երգչուհին «մոռացել է հագնել տաբատ կամ շրջազգեստ»։
Երգչուհին, որ բնակվում է Գերմանիայում, Մարինա Հակոբյանն է, նա գրանցված է նաև յութուբում, որտեղ իր երգերն ու տեսահոլովակներն է տեղադրում։
Մարինա Հակոբյանը Asekose.am-ի հետ կապ է հաստատել ու, մասնավորապես, նշել․ «Այդ տեսանյութը լույսերի մեջ ցույց է տալիս, որ , կարծես, բան չեմ հագել։ Իրականում՝ բեմի լույսերից է էդպես երևում ու սարքել են հանրային հարց․․․»։