▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բենզինը Հայաստանում կրկին շեշտակի թանկացել է

Այսօր բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում կրկին թանկացել են։ Աճը կազմել է 20 դրամ՝ ռեգուլյար և պրեմիում տեսակների, ինչպես նաև դիզվառելիքի համար։ Այս պահին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի արժեքը կազմում է 510 դրամ, պրեմիումը՝ 540 դրամ, իսկ դիզվառելիքը՝ 530 դրամ։

Վերջին կտրուկ թանկացումը տեղի էր ունեցել ս/թ օգոստոսի 20-ին՝ կազմելով 20 դրամ։

Այսպիսով, վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը թանկացել է 160 դրամով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին