▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերձորից պետք է դուրս գանք...Արայիկ Հարությունյան

Բերձորն անկախ ամեն ինչից պետք է անցնի Ադրբեջանին, քանի որ այդպես է նախատեսված եռակողմ համաձայնությունում, իսկ ինչ վերաբերվում է Աղավնո գյուղին, ապա պայքարը, բանակցությունները շարունակվում են։

Այդ մասին Արցախի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցին ի պատասխան նշեց նախագահ Արայիկ Հարությունյանը։

http://asekose.am/filemanager/uploads/2020/04/week-1/Arayik_Harutyunyan.jpg

Նա նաև հավելեց, որ Սուս գյուղում, որը նույնպես մտնում է եռակողմ համաձայնագրով հինգ կիլոմետրանոց Լաչինի միջանցքի մեջ, բնակիչ համարյա չկա։

«Բերձորի և Սուսի բնակիչները ստացել են փոխհատուցումներ», - հավելեց նա։

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ հայկական կողմերը ՌԴ-ից և Ադրբեջանից մի քանի առաջարկ են ստացել Բերձորը շրջանցող ճանապարհի կառուցման հետ կապված, ընտրել են այն, որ ավելի անվտանգ է, քան գործողը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին