Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի թիվ 38/09 ընտրատեղամասում ձայների մեծ առավելությամբ հաղթեց «Զորավոր համայնք» դաշինքը: Այստեղ ընտրողների ընդհանուր թիվը 1867 է, քվեարկությանը մասնակցել է 982 անձ: «Զորավոր համայնք» դաշինք՝ 689 ՔՊ՝ 260 «Արժանապատիվ սերունդ» դաշինք՝ 27 Անվավեր՝ 4 Չսահմանված նմուշով ծրար՝ 2: Բերդ խոշորացված համայնքում նախնական արդյունքներով՝ հաղթել է հենց «Զորավոր Համայնք» դաշինքը՝ հավաքելով շուրջ 52 տոկոս ձայն: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 18 համայնքներում այսօր տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ |