▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկել «Նորատուսի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանը

Երեկ՝ ապրիլի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որի շրջանակում քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխվել մի քանի անձինք։

Օպերացիան իրականացվել է ժամը 17։30-ի սահմաններում՝ Բաբաջանյան փողոցից Ոստիկանություն են տեղափոխվել Ալիկ Բանդուրյանը, Մհեր Պետրոսյանը, Միսաք Փաշիկյանը, Արմեն Սադիխյանը և Պապին Բեյբությանը:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք բերման են ենթարկվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայության հիմքով։ Բերման ենթարկվածներից Ա․ Բանդուրյանն էլ քրեական աշխարհում հայտնի «Նորատուսցի Ալիկն» է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին