▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը

Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաղդասարյանը նոյեմբերի 24-ին բերման է ենթարկվել ոստիկանության «Կումայրի» բաժին։ Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։

«Կազմվել են համապատասխան փաստաթղթեր։ Արդեն ազատ է արձակվել»,– նշեցին ոստիկանությունից։

Նշենք, որ Արման Բաղդասարյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրն է։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին