Քիչ առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին: Բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձի նույնպես:
Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:
Ընդ որում, որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էին նշելու: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ:
Ըստ տեղեկությունների՝ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում