▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման են ենթարկվել «Ցռան Վերգոն» և «Քաջ Նազարը», մանրամասներ ոստիկաններին դանակահարելու դեպքից

Գյումրիում ապրիլի 14-ին, Հայուհի հրապարակում օրինական ծառայությունը կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն կիրառած Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչներ՝ 32-ամյա Արա Գալստյանի եւ 28-ամյա Լիպարիտ Գալստյանի նկատմամբ քրգործ է հարուցվել:

shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության հետեւանքով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի տեսուչ՝ 31-ամյա Արգամ Հովհաննիսյանը ձախ ազդրի միջին երրորդ հատվածի վնասվածքով, իսկ ոստիկանության Կումայրիի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան՝ 25-ամյա Արկադիկ Բաղդասարյանը՝ կրծավանդակի ձախ կեսի հատվածի վնասվածքնվ տեղափոխվել էին Գյումրու հիվանդանոց։

Դեպքի վայրում Ա. եւ Լ. Գալստյանները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, վարորդ Ա. Գալստյանը հրաժարվել է ներկայացնել վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, որպեսզի ՃՈ ծառայողը խախտման համար համապատասխան ակտ գրի, եւ այդ ժամանակ Լ. Գալստյանը, ով Ա. Գալստյանի եղբայրն է, պնդել է, որ վարորդը փաստաթուղթ չունի ներկայացնելու, եւ տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքնր է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին:

Այնուհետեւ իջնելով Mitsubishi մակնիշի 10 AR 510 համարանիշի ավտոմեքենայից՝ նա գոտկատեղից հանել է դանակն ու «արեք, ասեմ» արտահայտությունն անելով՝ դանակով հարձակվել եւ հարվածել է ոստիկանության ծառայողներին։

Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվելուց հետո քննիչի որոշմամբ Ա. Գալստյանը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ Լ. Գալստյանը ձերբակալվել է։

Եղբայրներից Լ. Գալստյանը ընկերական շրջապատում հայտնի է «Ցռան Վերգո», իսկ Ա. Գալստյանը՝ «Քաջ Նազար» մականուններով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին