Այսօր՝ մարտի 17-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության (վարչության պետ Կարեն Հակոբյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Էջմիածնում իրականացրել են «Ամեն Դոն՝ Դոն չի» օպերացիան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված օպերացիայի արդյունքում Էջմիածնի ոստիկանություն են բերման ենթարկվել 2 տասնյակից ավել անձինք, այդ թվում՝ Էջմիածնում հայտնի «Դոն Պիպոն» և Երևանում հայտնի «Բիզնեսմեն Ռուստամը»:
Ավելի վաղ հայտնել էինք Էջմիածնում վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ: Հրապարակումից կարճ ժամանակ անց տեղեկացանք, որ Արմավիրի մարզի ոստիկանները նշված դեպքի փաստով կատարել էին հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և պարզել վիճաբանության մասնակիցների ինքնությունը:
Ոստիկանները պարզել էին, որ մարտի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցի 1-ին հասցեի դիմաց 40-ամյա Կարեն Ղազարյանը, 29-ամյա Գուրգեն Առաքելյանը, 31-ամյա Հայկ Ղազարյանը, 28-ամյա Էրիկ Բաբախանյանը, 26-ամյա Արթուր Առաքելյանը, 39-ամյա Ռոման Միրզոյանը, 34-ամյա Ռադիկ Միրզոյանը, վիճաբանել են 26-ամյա Աշոտ Դավթյանի, 27-ամյա Հովսեփ Մազմանյանի, 27-ամյա Արսեն Տոնոյաի, 26-ամյա Իսրայել Հարությունյանի, 26-ամյա Հարություն Հարությունյանի, 32-ամյա Արթուր Պարոնյանի, 31-ամյա Արսեն Ղարիբյանի, 25-ամյա Լևոն Դավթյանի, 33-ամյա Գարիկ Ղարիբյանի, 41-ամյա Դավիթ Հասրաթյանի, 38-ամյա Կարապետ Մանուկյանի, 38-ամյա Վահրամ Գալստյանի, 37-ամյա Հակոբ Վարդանյանի, 39-ամյա Ժորա Վարդանյանի, 38-ամյա Արտյոմ Գասպարյանի, ինչպես նաև այդ պահին քննությանը դեռևս անհայտ անձանց հետ, որի ժամանակ վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, իսկ հետո հնչել էին կրակոցներ:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Ֆիշյանի գլխավորությամբ 1 օր շարունակ կատարված հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում նախ պարզվել էր դեպքի վայրը, որտեղ զննութամբ հայտնաբերվել էին արնանման հետքեր և 4 հատ դեռևս չպարզված հրազենից արձակված պարկուճներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում