▲ Դեպի վեր

Կիրակի, 23.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Բետիսը», «Լեգանեսը», «Սևիլիան» հետևում են Նաիր Թիկնիզյանի խաղին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է հայ ֆուտբոլիստի նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրության մասին, հաղորդում է Արմսպորտ-ը՝ հղում անելով Match TV-ին։

««Բետիսը», «Լեգանեսը», «Սևիլիան», և ոչ միայն նրանք, շարունակում են հետևել Նաիրին և՛ Հայաստանի հավաքականի, և՛ «Լոկոմոտիվի» կազմում անցկացրած խաղերում»,- ասել է Կլյուևը։ 

Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Նա երկաթուղայինների ճամբար է տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ 27 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և Ռուսաստանի գավաթում։ Դրանցում խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին