▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեղ-մորուքի առկայությունը դեռևս տղամարդ լինելու փաստ չի. Շուշան Պետրոսյանն՝ Անդրանիկ Քոչարյանին

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա հետեվյալ միտքն է արտահայտել. Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով. պայմանական կարող է տալ իր մայրիկի ու անհայտ հայրիկի անունը: 

Արձագանքելով՝ Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  Բեղ-մորուքի առկայությունը դեռևս տղամարդ լինելու փաստ չի , արա' , մի քեզ ձի'գ պահի...Գնամ Կոնչիտա լսեմ...

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հետևյալ գրառումն է կատարել.

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 1in.am-ին տված հարցազրույցում Արփինե Հովհաննիսյանի հասցերին թույլ է տվել արտահայտություններ, որոնք հարիր չեն ոչ միայն ԱԺ պատգամավորին, կամ հանձնաժողովի նախագահին, այլև պարզապես տղամարդուն:

Քաղաքական թոհուբոհի մեջ նիկոլական ֆեյքերն ու ֆեյք-գործիչները շարունակում են սրբապիղծ կերպով ոտնահարել տարրական բարոյականության և բարոյագիտության բոլոր սահմանները:

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանից պահանջում եմ պատասխանատվության ենթարկել տղամարդավայել պահվածքի և բարոյականության մասին մոռացած սույն պատգամավորին, ակնկալում եմ նաև հրապարակային ներողություն Արփինե Հովհաննիսյանից:

Հ.Գ. Հիշեք, որ նման կեղտոտ քարերը անպայման վերադառնում են շպրտողի ճակատին:

Ներկայացնում ենք նաև լրագրող Լիկա Թումանյանի գրառումը:

Նման գռեհկությունը հարիր չէ տղամարդուն, պատգամավորին, հային, տարիքին:
Բովադակային քննարկումից զուրկ,մարդկային արժեհամակարգը կորցրած,
սեփական խմբակցությունը խայտառակ արած, շեֆին հաճոյանալու համար ոչ մի արգելք չտեսնող, անպատժելիությունից իրեն կորցրած,հանրային պարսավանքի արժանացած, ու ամենահոռին՝ իր արարքի մեջ ոչ մի վատ բան չտեսնող պատգամավոր մը․․․

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին