▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ին ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է եւս երկու ստորագրություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է եւս երկու ստորագրություն: ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2 կետի համաձայն՝ ՍԴ դիմելու համար  անհրաժեշտ է  պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում:

news.am-ի հաղրդմամբ՝ այս պահին ԲՀԿ-ն ունի 25 ստորագրություն. ստորագրել են խմբակցության բոլոր պատգամավորները:

Ըստ օրենքի պահանջի՝ անհրաժեշտ է 27 ստորագրություն՝ այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներին  կոչ անելով միանալ այս նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: ԲՀԿ-ն մտադիր է դիմել ՍԴ  պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին