▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին

Ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նիստի ավարտից հետո հայտարարեց, որ քաղխորհրդի նիստում միաձայն որոշվել է՝ ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին:

Նա նախ նշեց, որ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը լսել է բոլորի կարծիքը, ապա հայտնել իրենը, որ ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության գործիքին, ինչպիսին հանրաքվեն է, այդուհանդերձ, մենք չենք կարող որեւէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի այս գործընթացին:

«Քաղխորհրդի նիստին մասնակցում էին նաեւ տարածքային կառույցների պատասխանատուները։ Նիստի սկզբում Գագիկ Ծառուկյանի առաջարկով քաղխորհրդի անդամները, պատգամավորները, տարածքային կառույցների պատասխանատուները ներկայացրին իրենց տեսակետը հարցի վերաբերյալ, որից հետո ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր տեսակետը ներկայացրեց՝ նշելով, որ ԲՀԿ-ն միշտ կողմ է եղել ուղիղ ժողովրդավարության այնպիսի կարեւորագույն գործիքին, ինչպիսին հանրաքվեն է։ Այդուհանդերձ, մենք չենք կարող որեւէ մասնակցություն ունենալ իրավական առումով խոցելի գործընթացին, ուստի, ակնհայտ է, որ գործընթացի հենց սկզբից իշխանությունը իրավական հարթությունից հարցը տեղափոխել է բացառապես քաղաքական հարություն, խնդիրը վերածելով սեւ-սպիտակի կործանարար հակամարտության»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով՝ մինդեռ ԲՀԿ-ի համար մեր հանրության մեջ ջրբաժաններ եւ բարիկադներ ստեղծելու գործելաոճը մշտապես եղել է անընդունելի․

«Ժամանակն է փակել հնի եւ նորի անպտուղ առճակատման էջը եւ մերբոլորի հավաքական ներուժն ուղղել մեր երկրի եւ ժողովրդի համար առավել բարեկեցիկ ապագա ստեղծելու գործին, եւ ԲՀԿ-ն այս ամենը կյանքի կոչելու համար ջանք չի խնայելու։ Ուստի, քաղխորհրդի նիստում միաձայն որոշվել է, ԲՀԿ-ն չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին»,- եզրափակեց Զոհրաբյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին